Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի նախկին ղեկավարը, շահադիտական և անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար 2006 թվականի մարտի 31-ին իր կնոջ հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Գառնի համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.14 հա մակերեսով հողատարածքը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 3.000 դրամ վարձավճարով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Դրանից կարճ ժամանակ անց՝ 2006 թվականի ապրիլի 18-ին՝ 10 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով կինը նշված հողատարածքից 0.02 հա մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության։ Դրանից հետո՝ 2010 թվականի մայիսի 24-ին, վերջինս իր վարձակալած հողատարածքից 0.0139 հա մակերեսով հողատարածքն ամսական 70.000 դրամ վարձավճարով հանձնել է ենթավարձակալության մեկ այլ ՓԲԸ-ի։

Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալների կողմից վարձակալին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 15.530.000 ՀՀ դրամ գումար, և Կոտայքի մարզի Գառնի համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 13.977.000 դրամ գումար՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:

2020թ. ապրիլի 23-ին Գառնի համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, ով պարտավորվել է 4.500.000 ՀՀ դրամ գումար վճարել, իսկ մնացած գումարը՝ երկու ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ որոշում է կայացվել՝ վերջինիս կնոջ նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի երևանյան համերգը

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին