Սպորտ

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին կորոնավիրուսի համավարակի այս օրերին կատարած աշխատանքի համար:

«Դուք կատարում եք ֆանտաստիկ աշխատանք` փրկելով մարդկային կյանքեր: Շնորհակալություն բուժաշխատողներին` նվիրվածության, խիզախության և ջանասեր աշխատանքի համար: Մենք ձեր կողքին ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում հրապարակած տեսանյութում ասել է Մխիթարյանը:

Ապրիլի 23-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 659 հազար 163-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 185 հազարը: Ապաքինվել է 730 հազար 393 մարդ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում