Սպայական կազմի և նրանց ընտանիքի անդամների բուժսպասարկումը գրեթե 100 տոկոսով կփոխհատուցվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ավելացնում է պետպատվերի շրջանակներում զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնության ծավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց բարդ ու թանկարժեք վիրահատությունների համար պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը օգտվում էր միայն համավճարային փոխհատուցումից:

«Խոսքը սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների մասին է: Ստացվել էր անհավասար իրավիճակ, որը փորձում ենք այս որոշմամբ շտկել: Նրանք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ԱԻՆ աշխատակիցներ և նրանց բոլորի ծնողները»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով սպայական կազմին և զինծառայողներին ներառում են այն փաթեթի մեջ, որը ստեղծել էին ժամկետային զինծառայողների ծնողների համար:

Կառավարության ղեկավարը հետաքրքրվեց՝ արդյոք որոշման մեջ ներառվում են բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, թե կան բացառություններ, ինչին նախարարը պատասխանեց. «Գրեթե բոլոր: Օրինակ, եթե կոնքազդրային հոդի պրոթեզավորում է կատարվելու, պրոթեզի գումարը հատկացնում է հիվանդը, նաեւ ատամնաբուժական ծառայությունների մասով չի փոխհատուցվում»: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ փաստորեն աջակցության շրջանակն անսահմանափակ չէ և ցավոք, երբ որեւէ բան պետպատվերից դուրս է մնում, մարդիկ ընկալում են, որ պետպատվերը իրականում չի գործում։

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres