Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում, մասնվորապես, ասված է. «Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցի Ասո Դավիդյանի մահվան բոթը։ Ի սրտե ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և մտերիմներին։

Ասո Դավիդյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և կարկառուն դեմքերից էր, ով հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր գիտնական և գործարար, այլ նաև մեկենաս և առատաձեռն բարերար։

Մեծ դրվատանքի և երախտագիտության է արժանի հատկապես Հայաստանին ցուցաբերած նրա բազմամյա օժանդակությունը։ Հայաստանի անկախության տարիներին նրա միջոցներով և ջանքերով շուրջ երեք հարյուր պետական ծառայող և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կրթություն են ստացել և վերապատրաստվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

Ասո Դավիդյանը բովանդակալից և հագեցած կյանք է ապրել։ Նրա անցած ուղին և դավանած բարձր արժեքներն օրինակելի են մեր հասարակության և հատկապես երիտասարդ սերնդի համար։

Աստված հոգին լուսավորի»։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում