Բեքհեմն իր թիմում ուզում է տեսնել Խամես Ռոդրիգեսին
1 րոպեի ընթերցում
![Բեքհեմն իր թիմում ուզում է տեսնել Խամես Ռոդրիգեսին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013087.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի«Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal-ը: Ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ակումբը, որը պատկանում է Անգլիայի ազգային թիմի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմին, հետաքրքված է Խամեսի Ռոդրիգեսով: Բեքհեմն արդեն խոսել է «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին,և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ռոդրիգեսը«Ռեալ»տեղափոխվեց2014թվականին,սակայն2017-19թվականներին վարձավճարով հանդես էր գալիս գերմանական«Բավարիա»-ում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը