Սպորտ

«Ուրարտու»-ի ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել 

2 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ի ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Ուրարտու»թիմի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ապրիլի 22-ին «Ուրարտուի» ֆուտբոլիստները, բժշկական, սպասարկող ու ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում են անցել։ Բոլորի պատասխանը եղել է բացասական։

Արդեն վաղվանից «Ուրարտուն» կսկսի մարզումները սեփական մարզաբազայում։

Նախօրեին«Արարատի»ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էին ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը,բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։

Ավելի վաղՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել,որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն,ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի23-ից: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր,որոնք մոտակա3օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին:Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին,ինչպես նաև մարզչական,սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի,քան20անձ՝ներառյալ ֆուտբոլիստները,մարզչական,սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում