Մանեն ուզում է տեղափոխվել «Ռեալ»
1 րոպեի ընթերցում
![Մանեն ուզում է տեղափոխվել «Ռեալ»](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1013059.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Սադիո Մանեն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ռեալ»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է France Football-ը:
Ըստ պարբերականի, Մանեն ուզում է աշխատել «Ռեալ»-ի ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ: «Ռեալ»-ը ևս նպատակ ունի գնելու հարձակվողին:
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մանեն անգլիական ակումբ է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ նա հանդես էր գալիս ֆրանսիական «Մեց»-ում: «Լիվերպուլ»-ի կազմում Մանեն դարձել է Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը