Սպորտ

«Լոռի»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել 

2 րոպեի ընթերցում

«Լոռի»-ի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել 

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող Վանաձորի «Լոռի» թիմի անդամները մարզումները վերսկսելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների եւ անձնակազմի 18 ներկայացուցիչների բոլոր թեստերը բացասական են եղել:

Նախօրեին «Արարատի»ֆուտբոլիստները և աշխատակազմը ևս հանձնել էր ՀՖՖ-ի կողմից ստացած կորոնավիրուսի թեստերը,բոլորի պատասխանները նույնպես եղել են բացասական։

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն,ըստ որի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի23-ից: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր,որոնք մոտակա3օրերի ընթացքում կբաժանվեն Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին:Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին,ինչպես նաև մարզչական,սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր ակումբի կազմում մարզմանը միաժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի,քան 20անձ՝ներառյալ ֆուտբոլիստները,մարզչական,սպասարկող և բժշկական անձնակազմի ներկայացուցիչները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում