ՊՍԺ-ն հետաքրքրված է Լակազեթով
1 րոպեի ընթերցում
![ՊՍԺ-ն հետաքրքրված է Լակազեթով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012917.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական La Sport-ը: Ըստ պաբերականի, Ֆրանսիայի բազմակի չեմպիոն ՊՍԺ-ն իր կազմում ուզում է տեսնել «զինագործներից» Ալեքսանդր Լակազեթին: Վերջինս կարող է փոխարինել Էդիսոն Կավանիին:
Լակազեթը ժամանակին հանդես է եկել ֆրանսիական «Լիոն»-ի կազմում, իսկ լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2017 թվականին:
Այժմ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Լիգա1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է,թե թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակի կարգավորվելը:Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս,օգոստոս ամիսներին,լավագույն դեպքում հունիսի երկրորդ կեսին:Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը