Life

Լիլիթ Հովհաննիսյանին հաջողվել է արտերկրից վերադառնալ հայրենիք

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Հովհաննիսյանին հաջողվել է արտերկրից վերադառնալ հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵրգչուհիԼիլիթՀովհաննիսյանը, որը «Dream World Tour»-ի համերգներով շրջագայում էր ամբողջ աշխարհում և կորոնավիրուսի տարածման պատճառով չէր կարողանում վերադառնալ Հայաստան, արդեն հայրենիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Վերջապես վերադարձա:

Երբ ինքնաթիռը գետնից պոկվեց ու ուղևորվեց դեպի Հայաստան, զգում էի այն մեծ ուրախությունը, որը երևի զգում էր Բեն Աֆֆլեկը «Արգո» ֆիլմի վերջնամասում»,-գրել է Հովհաննիսյանը:

Մինչ վերոնշյալ գրառումը երգչուհին մեկ այլ հրապարակում էր արել՝ շեշտելով, որ Հայաստան վերադառնալն արդեն երազում է տեսնում: «Ավստրալիայից եկա Բրազիլիա (համերգիս համար) ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղու՜ց չվերթները հանվել են:#տունեմուզում»,-նշել էր նա:

«Dream World Tour»-ի համերգների 90 տոկոսն արդեն իրականացվել է, սակայն մի քանի կարևոր համերգ առջևում է: Կորոնավիրուսի պատճառով Հովհաննիսյանը հետաձգել է առաջիկա բոլոր մենահամերգները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում