Բունդեսլիգայի վերսկսման հստակ օր է նախանշվում
1 րոպեի ընթերցում
![Բունդեսլիգայի վերսկսման հստակ օր է նախանշվում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012874.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի մայիսի 9-ից հնարավոր կլինի վերսկսել Բունդեսլիգան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Նախարար Ինես Շպանը նշել է, որ առաջնությունը կարելի է վերսկսել առանց հանդիսականի: Նա կարևորել է վարակի նվազեցման ռիսկերը:
Ավելի վաղ լուրեր կային, որ Բունդեսլիգայի կազմակերպիչները և ղեկավարությունը մտադիր են մայիսի մեկնարկին վերսկսել դադարեցված առաջնությունը և այն ավարտին հասցնել հունիսի վերջին: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:
Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը