Life

Անդրեն երաժշտասերներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Անդրեն երաժշտասերներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեն իր արվեստի երկրպագուների դատին է հանձնել «Սերը չի վերջանում» երգի հիման վրա նկարահանված հոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն հասանելի է երգչի «YouTube»-ի պաշտոնական էջում:

Երգի երաժշտության և բառերի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Ժոզեֆ Հովսեփյանն է, իսկ պրոդյուսերը՝ Արա Թորոսյանը:

Ստեփանակերտում ծնված Անդրեն պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսվել է 15 տարեկանում «Ճանապարհ դեպի Վերածնունդ» մրցույթում հաղթելուց հետո։ Հետագայում նա մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և հաջողության հասել:

Հաղթել է Armenian music awards մրցանակաբաշխության «Լավագույն երգիչ» անվանակարգում 2004, 2005, 2006, 2007 և 2008 թվականներին։ 2006 թվականին առաջինն է ներկայացրել Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում:

Երգիչն այժմ բնակվում է ԱՄՆ-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում