Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 268-ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 268-ով

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 հազար 268-ով, ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն, 3 հազար 446 մարդ ապաքինվել է (մեկ օրում ապաքինվել է 155 մարդ), մահացել է 405-ը (մեկ օրում մահերի թիվն ավելացել է 44-ով):

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121: Վարակի դեպքեր գրանցվել են 85 շրջաններում»,-նշված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր հայտնաբերված դեպքերի 45.3 տոկոսի մոտ սիմպտոմներ չեն եղել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում