«Յուվենտուս»-ը կվաճառի Իգուաինին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է վաճառել Գոնսալո Իգուաինին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ի թղթակիցը: Թուրինյան ակումբի նման որոշումը կապված 32-ամյա հարձակվողի բարձր աշխատավարձի հետ: Արգենտինացին «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 7,5 միլիոն եվրո: Իգուաինին փոխարինողի դերում «Ծեր սինյորա»-ի ղեկավարությունը տեսնում է «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին:

Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, երկու անգամ էլ տիրացել Իտալիայի գավաթին:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնության մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումներն առաջիկա շաբաթվա ընթացքում,իսկ Սերիա Ա-ն կվերսկսվի մայիսի վերջին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Կրեմլը հայտարարել է, որ մանրամասն տեղեկություն չունի Թրամփի կողմից հայտարարված Ուկրաինային առնչվող համաձայնագրի վերաբերյալ

ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո. Վլադիմիր Վարդանյան

Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը