Սպորտ

Պրեմիեր լիգան կարող է ավարտվել անկախ կորոնավիրուսի պանդեմիայից

2 րոպեի ընթերցում

Պրեմիեր լիգան կարող է ավարտվել անկախ կորոնավիրուսի պանդեմիայից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի թիմերը ցանկություն ունեն ավարտին հասցնել առաջնությունը` անկախ կորոնավիրուսի պանդեմիայից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է BBC-ն: Լիգայի կազմակերպիչները և ակումբների ներկայացուցիչները տեսահամաժողովի ընթացքում հաստատել են, որ նախնական որևէ ժամկետ չկա և առաջանահերթ է, որ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի: Բայց մրցաշրջանը չի չեղարկվի: Պրեմիեր լիգայի թիմերն ուզում են մրցաշրջանն ավարտել մինչև հունիսի 30-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում