«Միլան»-ից կապվել են ինձ հետ. Բրիասկո-Բալեկյան
1 րոպեի ընթերցում
![«Միլան»-ից կապվել են ինձ հետ. Բրիասկո-Բալեկյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012390.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և արգենտինական «Ուրական»-ի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հաստատել է լուրերն այն մասին, որ «Միլան»-ից կապվել են իր հետ:
«Դեռևս ոչինչ պարզ չէ, բայց «Միլան» ակումբից կապվել են ինձ հետ: Հիմա ես կենտրոնացած եմ «Ուրական»-ում իմ խաղի վրա: Ես այն կարծիքին եմ, որ ներկայիս ակումբը դեմ չի լինի, եթե ես հեռանամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Բալեկյանը:
Նախօրեին Tuttosport-ը գրում էր, որ Բալեկյանը կարող է հենց այս ամառ միանալ իտալական «Միլան»-ին: Իտալական ակումբը նոր հարձակվող է փնտրում, քանի որ թիմից կհեռանա շվեդ Զլատան Իբրահիմովիչը:
Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը Արգենտինայի ընթացիկ առաջնությունում դարձել է երկու գոլի հեղինակ:Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս2018թվականից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը