Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին անցկացրել են տեսակոնֆերանս՝ քննարկելովկորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ կոնֆերանսին մասնակցել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի կառավարության ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ գլխավոր հարցը կորոնավիրուսի դեմ պայքարում կառույցի անդամ երկրների ռազմական հնարավորությունների կիրառումն է, առաջիկա անելիքները և ապատեղեկատվության դեմ պայքարը:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները իրականացրել են ավելի քան 100 առաքելություն բժշկական անձնակազմի, սարքավորումների փոխադրման համար: Ապահովվել է ավելի քան 25 դաշտային հոսպիտալների հիմնում: Տեղադրվել են 25 հազար հիվանդանոցային մահճակալներ: Ավելի քան 4 հազար զինվորական ներգրավվել է քաղաքացիական ծառայություններին աջակցելու համար»,-ասել է նա:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ(պանդեմիա)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում