ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածության հարցը: «Արմենպրես»-իհաղորդամբ՝ թեկնածությունն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, այն հավանություն էր առաջացել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

Խորհրդարանի լիագումար նիստում Գալստյանի թեկնածությունը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:

Թեկնածու Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին, 1994-1999 թթ. ուսանել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ բուհի ասպիրանտուրայում՝ 2003-ին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, դրանից հետո Գալստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Թեկնածուն ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու, դասախոս: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2015-ին ճանաչվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս: Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է: Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Մանուկյանը ներկայացրեց նաև հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշելով, որ հանձնաժողովն առաջնորդվել է մի շարք սկզբունքներով՝ մասնագիտական համապատասխանություն, ոլորտում փորձ: Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի իր գործընկերների կողմից առաջ է քաշվել նաև այն թեզը, որ ԿԲ-ում աշխատելը կարող է դիտարկվել որպես վատ գործոն: «Բայց կարծում եմ, որ սա հենց այն պարագան է, որ մենք գործ ունենք կայացած ինստիտուտի հետ: Եվ այնտեղ աշխատանքային փորձը կարող է միայն որպես դրական ներկայացվել»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Գեղարքունիքի մարզի գյուղոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ

Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել

Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի

ԻՀԱԿ-ում հեպատիտ Ց-ի ախտորոշումն այժմ նույնպես իրականացվում է անվճար

Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal

Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

Նոր Նորքի Գյուրջյան փողոցից էստակադայի միջոցով հնարավոր կլինի հասնել Մյասնիկյան պողոտա. ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է