Հասարակական

ԱԻՆ-ն այլ կառույցների հետ առաջնային անհրաժեշտության պարագաներ է տրամադրում խոցելի խմբերին

1 րոպեի ընթերցում

ԱԻՆ-ն այլ կառույցների հետ առաջնային անհրաժեշտության պարագաներ է տրամադրում խոցելի խմբերին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և համապատասխան համայանքապետարանների գործակցությամբ խոցելի խմբերին սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ են տրամադրվում՝ դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ նյութեր: Շահառու են 65-ից բարձր տարիքի միայնակ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդգրկված են Շիրակի մարզի Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Թումանյան, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Իջևան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Արտանիշ, Սոթք, Վայոց ձորի մարզի Արենի, Զառիթափ և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներն իրենց բնակավայրերով: «Փաթեթների տրամադրման գործընթացը շարունակվում է:

ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնում այն գերատեսչություններին, որոնք իրենց ներդրումն են ունեցել նախաձեռնության իրականացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում