Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին
1 րոպեի ընթերցում
![Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1012275.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան կվերսկսվի մայիսի սկզբին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: Բունդեսլիգայի կազմակերպիչները և ղեկավարությունը մտադիր են մայիսի մեկնարկին վերսկսել դադարեցված առաջնությունը և այն ավարտին հասցնել հունիսի վերջին: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներից կհետևի միայն 30 ներկայացուցիչ: Գերմանական Բունդեսլիգան դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը