«Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի համար վճարել «Արսենալ»-ի պահանջած գումարը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն պատրաստ է վճարել Լոնդոնի «Արսենալ»-ի պահանջած գումարը Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Transfermarketweb-ը: Թեպետ «Ռոմա»-ն այժմ ֆինանսական դժվարություններ ունի, սակայն չի հրաժարվի Մխիթարյանի տեղափոխության գաղափարից: Իտալական ակումբի գլխավոր մարզչի ծրագրերում տեղ կա նաև հայ կիսապաշտպանի համար:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ն մեկ անգամ մերժում է ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով10միլիոն եվրո:Լոնդոնյան ակումբը,սակայն,հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է20միլիոն ստանալ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում«Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց«Ռոմա»:Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է6գոլի և3գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

Տեղական արտադրությունից մինչև միջազգային վաճառք. Wildberries-ի ընձեռած հնարավորությունները հայկական բիզնեսի համար

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ԵՄ շուկա արտահանման 51 տոկոս աճի մասին

Քաղաքացիների կենսաչափական տվյալների կենտրոնը կառավարական սերվերներում է, դրանց տնօրինողը ՆԳՆ-ն է. Նելլի Դավթյան

ՀԾԿՀ-ն հաշվարկել է գազի գնի հնարավոր բարձրացման ազդեցությունն էլեկտրաէներգիայի սակագնի վրա

Կրեմլը հայտարարել է, որ մանրամասն տեղեկություն չունի Թրամփի կողմից հայտարարված Ուկրաինային առնչվող համաձայնագրի վերաբերյալ

ՍԴ-ն պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո. Վլադիմիր Վարդանյան

Թեհրանը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ նախագծերը թույլ կտան չեզոքացնել Իրանի նկատմամբ ճնշումը

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

ՊԵԿ-ը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում խաղային ոլորտում

Հիմնանորոգվել է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը