Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 հազար 388-ով և ներկայում ընդհանուր թիվը կազմում է 24 հազար 490:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքերն արձանագրվել են 84 տարածաշրջանում: Վարակի դեպք չկա միայն Ալթայի Հանրապետությունում: Տեղեկատվությունը տրամադրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ապրիլի 15-ի տվյալներով վարակվածության ցուցանիշն ավելացել է 16.1 տոկոսով: Ապաքինվել է 1986 մարդ, 198-ը մահացել է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում