Անդրե Սիմոնյանն ու Սևակ Ամրոյանը Տերյանի ստեղծագործության հիման վրա գրված զուգերգ կներկայացնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիր, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և երգիչ Սևակ Ամրոյանը առաջիկայում երկրպագուների դատին կհանձնեն Վահան Տերյանի «Իմ խաղաղ երեկոն է հիմա» բանաստեղծությամբ գրված համանուն երգը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Անդրեն ասաց, որ ավելի քան տասը տարի Սևակի հետ մտերիմ ընկերներ են: «Երբ փողոցով քայլում ենք, հաճախ զարմացած են նայում մեզ, որովհետև գիտեն, որ երաժշտական տարբեր ոլորտներից ենք: Մենք միշտ մտածել ենք միասին որևէ երգ կատարել, բայց ժամանակ և առիթ չէր ընձեռվում: Վերջերս խոսում էինք շատերին հայտնի «Տարիներ-տարիներ» ստեղծագործության մասին, որի իրական վերնագիրն է «Իմ խաղաղ երեկոն է հիմա»: Երկուսս էլ Վահան Տերյանի բանաստեղծությունները շատ ենք սիրում, մեղեդին էլ շատ գեղեցիկ է»,-պատմեց երաժիշտը:

Նրա խոսքով՝ որոշել են գործիքավորումն իրականացնել ակուստիկ կիթառներով: Համագործակցել են Adana Project-ի կիթառահար Պատրիկ Ավետիսյանի հետ:

«Երգը պարզ է ստացվել, և հոլովակն էլ պետք է պարզ ու անկեղծ լիներ: Որոշեցինք նկարահանումներն իրականացնել անտառում: Խարույկի շուրջ նվագում ենք, իսկ խարույկի ձայնն էլ յուրահատկություն է տալիս երգին»,-նշեց Անդրեն և հույս հայտնեց, որ երաժշտասեր լսարանը այն կհավանի:

Սիմոնյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հնչյունային պրոդյուսեր Սերգեյ Գասպարյանին և տեսահոլովակի ռեժիսոր Մարիամ Գևորգյանին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները