Իսպանիայում 3 մլն քաղաքացի վերադարձել է աշխատանքի. Euronews

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել է աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը նվազում է, և իշխանությունները որոշել են քիչ-քիչ հանել սահմանափակումները, որոնք մտցվել էին մարտի 30-ին: Իր գործունեությունը հիմնականում վերսկսել է շինարարության ոլորտը:

Այս քայլը հասարակության մի հատվածի մոտ դժգոհություն է առաջացրել: Շատերը մտահոգվում են, որ կարող է նոր բռնկում լինել: Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 17 հազար 500 մարդ: Մահացության նոր դեպքերը զգալիորեն կրճատվել են: Վերջին տվյալներով՝ մեկ օրում գրանցվել է մահացության 517 դեպք: Երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշը կազմում է շուրջ 170 հազար: Նրանցից շուրջ 65 հազարն արդեն ապաքինվել է:

Իսպանիայի կառավարությունը սահմանել է անվտանգության կանոններ աշխատանքի վերադարձած ընկերությունների համար: Վերջիններս պետք է աշխատողների համար ապահովեն պաշտպանիչ միջոցներով և հնարավորություններ ստեղծեն, որ աշխատակիցները պահպանեն 2 մետր հեռավորություն:

Հայերեն Français Русский

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո

Սյունիքի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Իրանական ավիաընկերությունների միջազգային չվերթերը կշարունակվեն ըստ ժամանակացույցի․ Իրանի քաղավիացիա

Լիտվայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքի վերացմանը

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ բժշկական տուրիզմը արագ զարգացող ուղղություններից է

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ

Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության զարգացումը

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին