Սպորտ

Ֆրանսիայում քննարկում են ֆուտբոլի կասեցված առաջնությունը վերսկսելու և հուլիսին ավարտելու հարցը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում քննարկում են ֆուտբոլի կասեցված առաջնությունը վերսկսելու և հուլիսին ավարտելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է եզրափակվել հուլիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe-ը: Ըստ պարբերականի, Լիգա 1-ի կազմակերպիչները մտադիր են հաջորդ մրցաշրջանը սկսել օգոստոսի 23-ին, դրա համար հարկավոր է, որ այժմ կասեցված առաջնությունը վերսկսվի, որպեսզի ավարտվի հուլիսին: Առաջնությունը, սակայն, կվերսկսվի, եթե կորոնավիրուսի պանդեմիան սկսի նահանջել Ֆրանսիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիգա 1-ում հանդես եկող ակումբների մեծամասնությունն այն կարծիքին է, որ թիմերը չեն կարող խաղալ՝ մինչ ստեղծված իրավիճակը չկարգավորվի: Թիմերը կարող են նորից շարունակել առաջնությունը հուլիս, օգոստոս ամիսներին, լավագույն դեպքում հունիսի կեսից հետո: Այս պահի դրությամբ ակումբները հսկայական գումարային կորուստներ են կրում:

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվեց մարտի 13-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում