Սպորտ

Հնարավորության դեպքում նորից կվերադառնամ Հայաստան. Կարեն Խաչանով

1 րոպեի ընթերցում

Հնարավորության դեպքում նորից կվերադառնամ Հայաստան. Կարեն Խաչանով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Հայաստան հնարավոր այցի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ինստագրամի իր միկրոբլոգում պատասխանելով երկրպագուների հարցերին` Խաչանովը, մասնավորապես, ասել է. «Մի անգամ եղել եմ Հայաստանում: Հնարավորություն դեպքում նորից կվերադառնամ»:

Կարեն Խաչանովն ATP վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Պրոֆեսիոնալ թենիսով զբաղվում է 2013 թվականից: 2014 թվականին դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

2018 թվականի նոյեմբերին Խաչանովն առաջին անգամ դարձավ «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող (Paris Masters)` եզրափակչում հաղթելով այդ պահին աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջոկովիչին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում