Ֆուտբոլիստների շուկայական արժեքի կորուստը կազմել է 9,22 միլիարդ եվրո
1 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլիստների շուկայական արժեքի կորուստը կազմել է 9,22 միլիարդ եվրո](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011612.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերները կորցրել են մոտ 9,22 միլիարդ եվրո:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Transfermarkt-ը: Ըստ կայքի, ֆուտբոլային ակումբների եկամուտներն անհավանական անկում են ապրես կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ ամենաթանկ ֆուտբոլիստն աշխարհում ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն է` 180 միլիոն եվրո:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ֆուտբոլի մի շարք ներքին առաջնություններ: