Կամո Հովհաննիսյանը ուղիղ եթերով կպատասխանի երկրպագուների հարցերին
1 րոպեի ընթերցում
![Կամո Հովհաննիսյանը ուղիղ եթերով կպատասխանի երկրպագուների հարցերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011502.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կպատասխանի երկրպագուների հարցերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Ֆեդերացիայի «Ինստագրամի» էջով ապրիլի 8-ին Երևանի ժամանակով 20:00-ին Կամո Հովհաննիսյանը ուղիղ եթերում կպատասխանի երկրպագուների հարցերին:
Ֆուտբոլիստը խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում: Ազգային ընտրանում հանդես է գալիս 2012 թվականից: Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Բելառուսի և Ղազախաստանի առաջնություններում: Հավաքականի կազմում անցկացրել է մոտ 50 հանդիպում: