Սպորտ

Կասիլիասը «Ռեալ» վերադառնալու ցանկություն ունի 

1 րոպեի ընթերցում

Կասիլիասը «Ռեալ» վերադառնալու ցանկություն ունի 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը ցանկանում է «արքայական ակումբ» վերադառնալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Ֆուտբոլիստն անձամբ ասել է, որ մտադիր է մի օր նորից վերադառնալ «Ռեալ», քանի որ այն համարում է իր տունը՝ թեպետ ակումբից հեռացել է 5 տարի առաջ:

2019 թվականի մայիսի 1-ին Կասիլիասը սրտի նոպայի պատճառով տեղափոխվել էր Պորտու քաղաքի հիվանդանոցներից մեկը և այդ դեպքից հետո ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Պորտու»-ի կազմում:

Աշխարհի առաջատար դարպասապահներից մեկը կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում