Life

«Մայրս». Վահագ Ռաշը մոր հետ այս երգը նվիրել է աշխարհի բոլոր մայրերին

1 րոպեի ընթերցում

«Մայրս». Վահագ Ռաշը մոր հետ այս երգը նվիրել է աշխարհի բոլոր մայրերին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց տոների կապակցությամբ երգիչ, երգահան Վահագ Ռաշն իր մոր՝ Անահիտ Սիմոնյանի հետ հրապարակել է Վահան Տերյանի խոսքերով «Մայրս» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգը հասանելի է Ռաշի «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Մորս հետ զուգերգով հանդես գալու մտադրություն վաղուց կար: Վերջապես որոշեցի, որ հենց այս երգը պետք է լինի։ Նվիրում ենք աշխարհի բոլոր մայրերին»,-նշում է Վահագ Ռաշը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում