ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է AS-ը:
Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան համաձայնության է հասել Մադրիդի «Ռեալ»-ի հետ` ֆուտբոլիստի տեղափոխման հարցում: Պոգբան Մադրիդ կարող է տեղափոխվել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: