Գևորգ Ղազարյանն ուղիղ եթերով կպատասխանի երկրպագուների հարցերին
1 րոպեի ընթերցում
![Գևորգ Ղազարյանն ուղիղ եթերով կպատասխանի երկրպագուների հարցերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011277.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կպատասխանի երկրպագուների հարցերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Ֆեդերացիայի Ինստագրամի էջով Երևանի ժամանակով 20:00-ին Գևորգ Ղազարյանն ուղիղ եթերով կպատասխանի երկրպագուների հարցերին: Նախօրեին Ղազարյանը նշել է ծննդյանը տարեդարձը:
Գևորգ Ղազարյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում հանդես է գալիս 2007 թվականից: Կարիերայի ընթացքում խաղացել Ուկրաինան, Ղազախստանը, Հունաստանը, Մակեդոնիան և Կիպրոսը ներկայացնող ակումբներում: