Կլոզեն կարող է դառնալ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի օգնականը
1 րոպեի ընթերցում
![Կլոզեն կարող է դառնալ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի օգնականը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011275.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեն կարող է աշխատանքի անցնել «Բավարիա»-ի առաջին թիմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է գերմանական Bild-ը: Ըստ պարբերականի, Կլոզեն կարող է դառնալ «Բավարիա»-ի գլխավոր մարզչի օգնականը: Այժմ նախկին ֆուտբոլիստը մարզում է մյունխենյան ակումբի Մ17 տարեկանների թիմը:
Միրոսլավ Կլոզեն «Բավարիա»-ում խաղացել է 2007-2011 թվականներին, Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: