Սպորտ

ՊՍԺ-ն հույս ունի Նեյմարին և Մբապեին ևս մեկ մրցաշրջան պահել Փարիզում 

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ն հույս ունի Նեյմարին և Մբապեին ևս մեկ մրցաշրջան պահել Փարիզում 

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն հույս ունի ևս մեկ մրցաշրջան իր կազմում պահել թիմի առաջատարներ Նեյմարին և Մբապեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L’Équipe-ը: Ըստ պարբերականի, պանդեմիայի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կընկնեն, և նման դեպքում փարիզյան ակումբը մտադիր է պահպանել ֆուտբոլիստներին: ՊՍԺ ղեկավարությունը հույս ունի, որ Նեյմարը և Մբապեն Փարիզում կմնան ևս մեկ մրցաշրջան:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը խոստացել է Նեյմարին, որ ֆուտբոլիստին անպայման կվերադարձնեն կատալոնական ակումբ: Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում