ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության դեռևս չխաղարկված հատվածը կարող է ավարտին հասցվել նաև աշնանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իտալական Rai Sport-ը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինանհանդես է եկել հայտարարությամբ և շեշտել, որ եթե պահանջվի, ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավիճակից դուրս գալը բարդ խնդիր է, բայց ամեն ինչ արվում է մրցաշրջանն ավարտելու համար:
Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնովիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդխաղարկվել էր միայն 26 տուր: