ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը
1 րոպեի ընթերցում
![ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011172.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, առաջարկել է հետաձգել հունիս ամսին կայանալիք միջազգային հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: ՖԻՖԱ-ի՝ կորոնավիրուսի համաճարակի ուսումնասիրման խումբը հերթական քննարկումից հետո եկել է եզրակահանգման, որ հունիսին կայանալիք կանանց և տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումները պետք է չեղարկել:
Հնարավոր է նաև, որ փոփոխության ենթարկվի 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:
Ավելի վաղ` հունիսյան խաղերը չեղարկել էր ՈՒԵՖԱ-ն: