«Արսենալ»-ը ևս մեկ անգամ մերժել է «Ռոմա»-ին. Մխիթարյանի տրանսֆերի հարցը չի լուծվում
1 րոպեի ընթերցում
![«Արսենալ»-ը ևս մեկ անգամ մերժել է «Ռոմա»-ին. Մխիթարյանի տրանսֆերի հարցը չի լուծվում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/04/1011130.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական«Ռոմա»-ն ևս մեկ առաջարկով դիմել է «Արսենալ»-ին`Մխիթարյանին ձեռք բերելու համար և կրկին մերժում է ստացել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում էDaily Express-ը։ Պարբերականը չի նշում, թե այս անգամ որքան գումար է առաջարկել իտալական ակումբը:
Ավելի վաղ` «Ռոմա»-ն մեկ անգամ մերժում ստացել էր՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 միլիոն եվրո: Լոնդոնյանի ակումբը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: