Մինչև 14 տարեկան երեխա ունեցող՝ աշխատանքից ազատված ծնողները պետության կողմից կստանան 100 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ապրիլի 2-ին մամուլի ասուլիսում ներկայացրեց կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներից մեկը, որը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված ծնողներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաթոյանը նշեց, որ ծրագրի շահառու չեն կարող դառնալ չգրանցված աշխատողները։

«Շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, ովքեր ազատվել են աշխատանքից մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նրանց երեխայի մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած։ Կարող են շահառու լինել այն քաղաքացիները, որի դեպքում մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող , ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատում, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ ծնողը, ով եղել է գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում»,- ասաց Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ ծրագրի աջակցության չափն է 100 հազար դրամ յուրաքանչյուր երեխային։

Կառավարությունն ընդունել է սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված 5 միջոցառում, որոնց նպատակն է աջակցել արտակարգ դրության պայմաններում հասարակության խոցելի խմբերին։

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres