Մշակույթ

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել 

1 րոպեի ընթերցում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը առցանց հարթակում ներկայացնում է տարբեր ծրագրեր, որոնցից հատկապես հետաքրքրական է «ԻՄ ԱԲՈՎՅԱՆԸ...»մրցույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հաղթողը երկրում արտակարգ իրավիճակի դադարից հետո կստանա երկու անձի համար նախատեսված մեկօրյա հանգիստ Դիլիջանի հանգստյան տներից մեկում, որի հետ համագործակցում է տուն-թանգարանը:

Մրցույթի պայմաններն են՝ տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում մրցույթին վերաբերող հրապարակման մեկնաբանություն դաշտում մեկ նախադասության սահմաններում ամբողջացնել միտքը, թե ով է «ԻՄ ԱԲՈՎՅԱՆԸ...», հավանելԽաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museumևհանգստյան գոտու էջերը, կիսվել հղումով՝ նշելով հետևյալ հեշթեգերը#տնիցթանգարան#Աբովյանկարդա:

Մրցույթը կամփոփվի ապրիլի 16-ին:

Կհաղթի նշված պայմանները կատարած, առավել հեաքրքիր և օրիգինալ մեկնաբանության հեղինակը՝ թանգարանի անձնակազմի ընտրությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում