Մեկնարկում է ՏՏ ոլորտը ներկայացնող #Հայթեք զրույցներ շարքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց #HighTech Talks շարքը՝ ոլորտին ծանոթացնելու, ՏՏ աշխարհը բացահայտելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ և ամենակարևորը՝ մասնագիտություն: #HighTechTalks֊ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

#HighTechTalksշարքի մեկնարկը կտրվի մարտի 31-ին՝ ժամը 21:00-ին: Նախագծի առաջին հյուրն է լինելուPicsArtընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով կմիանա ԱՄՆ֊ից և կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:

Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետևել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի/Hakob Arshakyanֆեյսբուքյան էջից՝https://www.facebook.com/hakobarshakyanpage/, իսկ ավարտից հետո այն կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում՝https://www.youtube.com/channel/UC8cP-gVqC9z4rjJeAqyBjrQ:

#HighTechTalks-ի (#Հայթեքզրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական ու բացասական կողմերից, տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները կխոսեն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և կտան իրենց գնահատականը, կբարձրաձայնեն ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։

Հաղորդաշարի յուրաքանչյուր բանախոսի վերաբերյալ նախապես անոնս կտեղադրվի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները