Հասարակական

Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորված 14-ամյա երեխան տեղափոխվել է Երևան

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորված 14-ամյա երեխան տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզի Ոսկևան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվել է Երևան և գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը։

«Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն: Կտրվի հավելյալ տեղեկություն»,- գրել է Դերձյանը:

Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել են 2 պայմանագրային զինծառայող և Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում