Մշակույթ

Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ

1 րոպեի ընթերցում

Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը գրողի ծննդյան 125-ամյակին ընդառաջ կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ, որի հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալին և կստանա դրամական պարգև:

«Արմենպրես»-ի հաորդմամբ՝ «Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը տեղի կունենա մինչև 2022 թվականը՝ երեք փուլով:

Մրցույթի մասնակիցները նախապես ներկայացնում են իրենց ստեղծագործությունները՝ պոեզիա` յոթ բանաստեղծություն, փոքր արձակ`երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:

Մրցույթի ժյուրիի կազմում են բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսը, խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը և բանաստեղծ, գրականագետ Անահիտ Ասատրյանը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:

Յուրաքանչյուր մրցափուլից հետո ընտրվելու է մեկ հաղթող: Վերջին մրցափուլը կկայանա դեկտեմբեր ամսին:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] հասցեով մինչև սույն թվականի ապրիլի 15-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում