Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին
1 րոպեի ընթերցում
![Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1010478.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն մտադիր է եվրոգավաթային մրցաշարերն ավարտին հասցնել օգոստոս ամսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sunday Time-ը: Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն:
Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, թե մայրցամաքային երկու խոշորագույն ակումբային մրցաշարերը կանցկացվեն հունիս մասին:
Չեմպիոնների լիգայիեզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի27-ին,իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը`լեհական Գդանսկում հունիսի24-ին: