Սպորտ

Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում 

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու Հռոմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Daily Mail-ը՝ ընդգծելով, որ ֆուտբոլիստը կապ է հաստատել «Արսենալ»-ի հետ և ասել, որ կցանկանար շարունակել խաղալ «Ռոմա»-ում: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և «Արսենալ»-ից հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ իրեն լավ է զգում:

Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի մեկնարկին մեկ տարվա վարձակալությամբ միացավ «Ռոմա»-ին, որի կազմում մասնակցել է 13 խաղի ` դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում