ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 28-ին, ժամը 20:37-ին Երևանի Հովհաննիսյան փողոցում այրվում է չշահագործվող տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 22 շենքի մոտակա ձորում՝ փայտյա տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:31-ին: Այրվել են վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (28 քմ), սառնարանը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր: