Սպորտ

Մխիթարյանը պատրաստ է ցածր աշխատավարձով մնալ Հռոմում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը պատրաստ է ցածր աշխատավարձով մնալ Հռոմում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նույնիսկ ցածր աշխատավարձով մնալ Իտալիայում և խաղալ Սերիա Ա-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է անգլիական The Sun-ը: Ըստ պարբերականի` Մխիթարյանն ուզում է ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռոմա»-ում և հիմա ֆուտբոլիստի գործակալ Միլո Ռայոլան փորձում է այնպես անել, որ «Արսենալ»-ը, թարմացնելով Մխիթարյանի պայմանագիրը, ևս մեկ մրցաշրջանով նրան վարձակալության հիմունքներով տրամադրի «Ռոմա»-ին: Մխիթարյանը պատրաստ է նաև ցածր աշխատավարձով մնալ Հռոմում:

Մխիթարյանն այս մրցաշրջանում «Ռոմա»-ի կազմում մասնակցել է 13 խաղի` դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում