«Բամբիռ» խումբը երկրպագուների դատին է հանձնել նոր երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Էրկու կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խումբը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է. «Հենց հիմա: Մեր նորը եկավ: Լսե՛ք, քանի տաք է: Լսե՛ք, էղնինք երկու կես»:

Հոլովակի հեղինակը Արման Քոչարյանն է: Երգը գրել է Նարեկ Բարսեղյանը:

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը(վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա) և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝ խումբն արժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյանը (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյանը (բաս-կիթառ) և Աշոտ Կորգանյանը(հարվածային գործիքներ):

2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2004-ին «Բամբիռ»-ը ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի«Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին խումբը մի շարք համերգներով ելույթ է ունենումԻրանում: 2007-ին Աշոտ Կորգանյանը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին «That's Fine With Us» երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:

Այժմ խմբին միացել է քանոնահարուհի Մար Մարգարյանը:

Հայերեն

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս