Հենրիխ Մխիթարյանը նախընտրում է Ֆոնսեկայի ֆուտբոլը
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանը նախընտրում է Ֆոնսեկայի ֆուտբոլը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1010093.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին, անդրադարձել նախկին և ներկա մարզիչներին:
«Էմերիի և Ֆոնսեկայի ֆուտբոլային փիլիսոփայությունը շատ տարբեր է: Ես ինձ «Ռոմա»-ում առավել հարմարավետ եմ զգում, քանի որ թիմը լավ է խաղում և ինձ համապատասխանում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է անգլիական The Time-ը:
Հայ կիսապաշտպանի խոսքով` ինքը նախընտրում է Ֆոնսեկայի ֆուտբոլը, այն ավելի հարձակողական ֆուտբոլ է: «Ապագայիս վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դեռևս չգիտենք, երբ ենք սկսելու նորից խաղալ: Ֆուտբոլն արագ փոփոխությունների է ենթարկվում, և մեկ այստեղ ես, մեկ` այլ տեղում»,-ասել է նա:
Անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիային՝ նա շեշտել է որ շատ բան անել հնարավոր չէ, պետք է մնալ տանը` սպասել ստեղծված իրավիճակի լուծմանը: Մխիթարյանը հիմնականում տանն է և բոլորին հորդորել է մնալ տանը: