Սպորտ

Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

1 րոպեի ընթերցում

Գրիզմանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաև ֆրանսիական ՊՍԺ-ին:

Վերջին շրջանում իսպանական ԶԼՄ-ները գրում են, որ «Բարսելոնա»-ն կվաճառի կամ վարձավճարով կտրամադրի Գրիզմանին:

Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում