Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, ինչպես նաև նրա բարձր պորֆեսիոնալիզմը և ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում:

Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները:

Հայաստանի նախագահը Սերգեյ Լավրովին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում